Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ալեքսանդր Մանթաշյանցն ու երախտամոռ ուսանողները

Ալեքսանդր Մանթաշյանցն ու երախտամոռ ուսանողները
16.09.2016 | 09:52

Հանրահայտ փաստ է, որ Ա. Մանթաշյանցի ֆինանսական աջակցությամբ շուրջ 1000 երիտասարդներ կրթություն են ստացել Ռուսաստանի ու Եվրոպայի բուհերում: Նրանց մի մասը հետագայում տեղ գրավեց հայոց մտավորականության փաղանգում:


1895 թ. Թիֆլիսում նշվում էր ազգային բարերարի ամուսնության 25-ամյակը: Թե ինչպես էր նշվում, հայտնի չէ, մամուլը լռում էր, և պատճառը ոչ թե լրագրողների անտարբերությունն էր, այլ Ա. Մանթաշյանցի համեստությունը, ինքնագովազդից հեռու մնալը: Սակայն ուշագրավ է մեկ այլ իրողություն` հովանավորյալ ուսանողները ոչ միայն շնորհավորանքի խոսք իսկ չհղեցին, այլև դժգոհեցին ու բողոքեցին:


Աղքատի հոգեբանություն է. մի բան ստացավ` ավելին կուզի, ավելին չստանա` կբամբասի:
Ինչպե՞ս վարվեց Ա. Մանթաշյանցը. մեծին վայել բարեհոգությամբ` նորանոր երիտասարդների ուսման ուղարկեց:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2913

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ